Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Հայ Դատը
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը մեկնարկում է 2015 թ-ի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի զոհերի ոգեկոչման արարողությունները:
Ֆրանսիայում բնակվող գիտնական Երվանդ Բարետ Մանուկը «Շեհիր» համալսարանում «Թուրքերենի և հայերենի քաղաքական և մշակութային ասպեկտների փոխազդեցությունը» վերնագրով մի սեմինար է անցկացրել:
Թուրքիայում ցեղասպանությունի մոտ 100 տարի անց հայերը Սիրիայում դեռ ջարդի են ենթարկվում: Թեեւ այս մասին մամուլում գրեթե չի հիշատակվում, պղծվում են նաեւ նրանց սրբավայրերը: Այդ մասին «The Independent» թերթի հոդվածում գրում է Ռոբերտ Ֆիքսը:
Թուրքական Radikal պարբերականի հայտնի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր «Եթե Էրդողանը չգնա Հայոց ցեղասպանության հուշարձան...» հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայի ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Ստամբուլի քաղաքապետի իրենց թեկնածուն Մուսթաֆա Սարըգյուլն է։
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել:
Դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետն իր գրասենյակում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամներին` Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ. տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժինը:
Նոյեմբերի 30-ին Լոնդոնի Գրինֆորդ Թաուն Հոլ համերգասրահում տեղի է ունեցել ՀՅԴ 123-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի հայ համայնքի համար աննախադեպ թվով' 500-ից ավելի մեր հայրենակիցներ: Միջոցառման համերգային մասն անց է կացրել հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանը:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրք վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը, որը հրապարակվել է «Al-Monitor»-ում: Ստամբուլում 2012թ.-ի վերջից ու 2013թ.-ի սկզբից տեղի ունեցան հարձակումներ տարեց հայ կանանց վրա:
Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկին՝ Էրհան Թունջելին, բերման են ենթարկել: Այժմ նա գտնվում է «Չաղլայան» դատարանում. հայտնում է Hurriyet.com-ը:
Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին տեղյակ լինելու և պաշտոնական լիազորությունները չկատարելու մեջ մեղադրվող` Տրապիզոնի ոստիկանության պետ Ալբայ Ալի Օզի դատը Կ.Պոլսի հիմնական դատին միացնելու առաջարկը մերժվել էր:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում իր Ազգային խորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի Թուրքիա կատարելիք այցին, որը կկայանա 2014-ի հունվարի 27 եւ 28, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Ավստրիայի հանրային ռադիոյի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչությունը և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: «40 օր-100 տարի. Ֆրանց Վերֆել-Գրականությունը որպես պատմության հայելի» խորագրով միջոցառման կազմակերպմանը իրենց օժանդակությունը բերեցին Ավստրիայի հանրային ռադիոյի կազմում գործող ...
Թուրք հայտնի պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Թաներ Աքչամը հայտնել է, թե հատուկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար աշխատություն կպատրաստի, որտեղ կներկայացնի Աթաթուրքի խոսքերը հայերի տեղահանության եւ կոտորածների մասին։
Օբամայի՝ քալիֆորնիական Գլենդել այցելության կապակցությամբ, որտեղ բնակվում է մոտ 90 հազար ամերիկահայ, կրոնական ու համայնքային առաջնորդները մամուլի ասուլիս են անցկացրել, որի նպատակն է կոչ անել նախագահին դադարել արգելափակել Հայոց ցեղասպանության ժամանակների որբերի կողմից պատրաստված գորգի ցուցադրությունը: Այս մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)